Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սեբաստիան Կուրցի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Սեբաստիան Կուրցի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում
30.09.2019 | 13:22

Ավստրիական ազգային կուսակցության նախագահ, նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է Reuters-ը: Նա գերազանցել է մրցակիցներին՝ ստանալով հնարավորություն ձեւավորել կոալիցիա խորհրդարանում պորտֆելներ ստացած կուսակցություններից մեկի հետ: Կուրցի կուսակցությանը հաջորդում են սոցիալ-դեմոկրատները՝ 21.8 տոկոս, երրորդ տեղում է «կանաչների» կուսակցությունը 14.1 տոկոս:


Կոալիցիայի հավանական թեկնածուներից են նախկին կոալիցիոն Ավստրիական ազատության կուսակցությունը, «Նոր Ավստրիա եւ Լիբերալ ֆորում» կուսակցությունն ու «Կանաչները»:

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ